Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՅ «ՎԱԳՐՈՒՀԻՆ»



Առաջին կինը, որ արժանացել է ռուսական բանակի մեծ հեղինակություն վայելող շքանշանին՝ Գեորգիեւյան խաչին (1915թ.), հայուհի Ելենա Խեչինովան է։ Տրապիզոնում ծնված եւ Բաթումում հասակ առած այս հայուհին 1910թ. ավարտել է մանկաբարձների դասընթացը։ Ամուսնացել է լեհահայ Վլադիսլավ Ցեբրեժինսկու հետ։ 1915թ. զինվորական ծառայության է անցել ռուսական բանակի 20-րդ հետեւակային գնդում, մասնակցել թուրքերի Առաջին կորպուսի ջախջախմանը եւ հետագայում ստացել «Մեծն Ռուսաստանի վագրուհի» անվանումը։ Հետաքրքիր է, որ նա կրել է տղամարդու համազգեստ, եւ ոչ ոք չի իմացել նրա կին լինելը։ 1917թ. արդեն Արեւմտյան ռազմաճակատում գերի է ընկել եւ մեկ տարի անցկացրել գերմանական բանտում։ 1918թ. գերմանական հեղափոխության ժամանակ ազատվել է եւ մարտնչել բարիկադների վրա։ Որդիները՝ Արսենը եւ Վիկտորը, մասնակցել են ֆրանսիական դիմադրական շարժմանը եւ զոհվել։ Գեներալ դը Գոլը անձամբ ցավակցություն է հայտնել Խեչինովային։ Մահացել է 1965թ. Փարիզում։

Խորագիր՝ #01 (1019) 15.01.2014 – 22.01.2014, Հոգևոր-մշակութային


16/01/2014