Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԳԼԻԱՑԻ ԾՈՎԱԿԱԼԸ ԳՈՎԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԸ



ԱՄՆ ռազմածովային ուժերի շտաբի պետ ծովակալ Գերի Ռաֆհեդը բարձր է գնահատել Ռուսաստանի ռազմական նավատորմի կարողությունները: Նա նշել է, որ ՌԴ ռազմածովային ուժերը նախկինի պես մեծ հավակնություններ ունեն, ԽՍՀՄ փլուզումից հետո արձանագրված անկումը ոլորտում կանգ է առել, այժմ երկրի տնտեսության զարգացմանը զուգահեռ նավաշինական խոշոր ծրագրերի իրականացման շնորհիվ ռուսական նավատորմը կամրապնդվի և կավելացնի իր մարտական հնարավորությունները: Այդ մասին ծովակալը խոսել է Սենատի` բյուջետային հատկացումների կոմիտեում լսումների ժամանակ` պոտենցիալ վտանգ չհամարելով, սակայն, ՌԴ նավատորմի ռազմական հզորության աճը: Ծովակալը նաև նշել է, որ Ռուսաստանի կողմից ֆրանսիական «Միստրալ» դասի դեսանտային ուղղաթիռակիր նավերի գնումը վկայում է այդ երկրում ծովային օպերացիաների նկատմամբ աճող հետաքրքրության մասին, և լավ կլինի նշված ոլորտում սերտ համագործակցություն հաստատել և խորացնել: Որպես համատեղ գործողությունների հաջողված օրինակ նա նշեց Սոմալիի ափերի մոտ հակածովահենային ռուս- ամերիկյան փոխգործակցությունը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


21/03/2011