Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՕԴՈՒԺԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՕԴՈՒԺԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

Սկիզբը՝ նախորդ համարներում

ՕԴԱՅԻՆ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

1 Շիլկա ԶԻԿ-երը բավականին արդյունավետ են կիրառվել Արցախյան գոյամարտում, դրանց քանակը մեծ չի եղել, մեկը ռազմավար է:
2 Օդաչուն կ-ն Յու. Բելիչենկոն էր (15-րդ մարտական թռիչքը):

* Ադրբեջանական ՌՕՈւ-ը 1992թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին կորցրել են 14 թռչող սարք, որից 11-ը միայն հունիսի 13-ից մինչև օգոստոսի վերջը:

** 1993թ. հուլիս-հոկտեմբեր ամիսներին Արցախի տարածքում հիմնականում «Օսա-ԱԿ» համալիրով ոչնչացվել են չորսական ինքնաթիռ և ուղղաթիռ: Դրանցից մեկը ոչնչացվել է հունիսի 26-ին Մարտակերտի համար մղված մարտերի ժամանակ, իսկ մյուսը եղել է «Մի-24» ուղղաթիռ և ոչնչացվել է սեպտեմբերի 3-ին:

*** Օդաչուն` թաթար վարձկան Մ. Իշկևիչը, զարմացել էր, որ իրեն խոցել են: Լինելով հրահանգիչ և սովորեցնելով այլ վարձկանների՝ նա իր թռիչքով փորձել էր ցույց տալ, որ հայերը չեն կարող խոցել իրենց: Ապշած էր, որ այդ սառնամանիքին լեռան վրա նստած շարքայինը ժամերով հերթապահություն է կատարել: Հետո պարզվեց, որ այս վարձկանը ԽՍՀՄ-ի օրոք եղել էր հայկական ՌՕՈւ վարչության պետի տեղակալ գնդապետ Բ. Բաբայանի աշակերտը:

**** Ստեփանակերտի օդային տարածք մտան միանգամից յոթ ինքնաթիռներ: Միգ-երը շատ մեծ արագությամբ էին անցնում (650-700 մ/վ) և միշտ չէ, որ հաջողվում էր նրանց խոցել, սակայն նրանք էլ չէին կարողանում իրենց խնդիրը կատարել: Օդաչուն կարողացավ անկարգելով իջնել և ազատվել հայկական կողմի հետապնդումից: Սա փառահեղ հաղթանակ էր, և առանձնահատուկ պետք է նշել, որ «Կրուգ» ԶՀՀ-ը առաջին անգամ կիրառվել է հենց Արցախյան գոյամարտում և շնորհիվ հայ մասնագետների՝ փայլեց՝ խոցելով աշխարհի ամենահզոր ինքնաթիռներից մեկը:

Ինքնաթիռների և ուղղաթիռների տեսակների և ամսաթվերի մեջ կարող են լինել անճշտություններ, որոնք հիմնականում պայմանավորված են հայկական, ադրբեջանական և ռուսական աղբյուրների տեղեկատվության հակասականությամբ: Քանի որ խոցված օդանավերը հաճախ հասցնում էին անցնել ռազմաճակատի գիծը, հնարավոր չէր լինում ճշտել տեսակը: Հայկական կողմից, որպես զենիթային միջոցներ, հիմնականում օգտագործվել են խորհրդային արտադրության «Ստրելա-2Մ», «Ստրելա-3» և «Իգլա» ԿԶՀՀ-եր, «Շիլկա» ԶԻԿ-եր, ինչպես նաև` «Օսա», «Ստրելա-10» և «Կրուգ» ԶՀՀ-եր:
(շարունակելի)

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ