Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ԲԺԻ՛ՇԿ»
«ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ԲԺԻ՛ՇԿ»

Հարգելի խմբագրություն

Որդիս` Վարդան Մարտունի Պապիկյանը, 2011թ.-ի նոյեմբեր անսին զորակոչվել է հայկական բանակ: Անչափ ուրախ եմ ու հպարտ, որ որդիս հայոց բանակի զինվոր է, մեկ-երկու ամսից կավարտի ծառայությունը և կշարունակի ուսումը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում: Ամենակարևորը` չի կոտրվել որդուս ոգևորությունը, որ կար ծառայության մեկնելիս:

Այս գարնանը որդուս մոտ ի հայտ եկան առողջական խնդիրներ, որոնք մեծ մտավախություն և անհանգստություն պատճառեցին ինձ: Ծնողական սիրտս անչափ անհանգիստ էր: Սակայն գալով զորամաս և տեսնելով որդուս զորամասի բուժծառայության պետ, մայոր Արթուր Անդրանիկի Մանուկյանի սրտացավ ու կարեկից վերաբերմունքը, անհանգստությունս մասամբ փարատվեց. որդիս ժամանակին տեղափոխվեց զինվորական հոսպիտալ ու գտնվեց բժիշկների հսկողության տակ:

Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել մայոր Արթուր Մանուկյանին` իսկական բժշկին ու սպային վայել կեցվածքի ու վարվեցողության համար:

Եվ քանի որ բժիշկները ամենագլխավորը կարևորում են առողջությունը, ես ամենաշատը նրան ցանկանում եմ քաջառողջություն և հաջողություններ թե՛ ծառայության մեջ և թե՛ անձնական կյանքում:

ԾՈՎԻՆԱՐ ՊԱՊԻԿՅԱՆ
ք. Երևան