Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՍՏՎԱԾՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայ հեթանոսական աստվածների արձանները դրվել են Հայաստանի զանազան պաշտամունքային կենտրոններում։ Դրանցից շատերի գտնվելու վայրն այսօր հայտնի է շնորհիվ ձեռագիր մեր մատյանների։

Արեգակի աստծու (Տիրի) արձանը կանգնած է եղել Արմավիրում։

Լուսնի աստվածուհի (Անահիտի) արձանը՝ Արմավիրում։

Տիր (Ապոլոնի) պղնձաձույլ, ոսկեզօծ արձանը բերվել է Փոքր Ասիայից եւ կանգնեցվել է Արմավիրում, որտեղից Երվանդ արքան այն փոխադրել է Բագարան, իսկ Արտաշեսը՝ Արտաշատ։

Անահիտ-Արտեմիդի (Արտեմիսի) պղնձաձույլ, ոսկեզօծ արձանը բերվել է Փոքր Ասիայից եւ սկզբում դրվել Արմավիրում, ապա Բագարանում, իսկ հետո՝ Արտաշատում։

Վահագն-Հերակլեսի պղնձաձույլ, ոսկեզօծ արձանը բերվել է Փոքր Ասիայից եւ կանգնեցվել Տարոնի Աշտիշատ ավանում։

Արամազդի (Զեւսի) արձանը բերվել է Հունաստանից եւ Տիգրան Բ□ի օրոք կանգնեցվել Եփրատի ափին գտնվող Անի ամրոցում։

Անահիտ աստվածուհու ոսկեձույլ արձանը կանգնած է եղել Եփրատի ափամերձ Երեզ ավանում, որը կործանեց ու հափշտակեց Անտոնիոսը։

Անահիտ աստվածուհու տարբեր երկու արձաններ զանազան ժամանակահատվածներում նույնպես կանգնեցված են եղել Երեզ ավանում։

Անահիտ աստվածուհու արձաններ են եղել նաեւ Տարոնի Աշտիշատ ավանում, Աղձնիքի Դարբնաց քար կոչվող վայրում։

Նանե իմաստության աստվածուհու արձանը՝ Թիլ ավանում։

Միհրի արձանը՝ Դերջան գավառի Բագահառիճ ավանում։

Ասորական ծագում ունեցող արեւի աստված Բարշամինի արձանը՝ Թորդան ավանում։

Աստղիկի՝ սիրո աստվածուհու արձանները՝ Վանա լճի ափին, Արտամատ քաղաքում եւ Աշտիշատում։

Ամանորի՝ Նոր տարվա եւ ամենաբեր պտղոց աստծու արձանը՝ Բագավանում։

Գիսանե աստծու բրոնզե արձանը՝ Տարոնի Իննակնյան կոչվող վայրում։

Դեմետր աստծու բրոնզե արձանը՝ նույն վայրում։

Սանատրուկի արձանը՝ Մծբինում։