Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆԸ



Ինդոնեզիան ցանկանում է Մեծ Բրիտանիայից 24 Eurofighter Typhoon կործանիչ գնել: Նշենք, որ Մեծ Բրիտանիայի նախորդ կառավարությունը 1999 թ. արգելք էր դրել Ինդոնեզիա ռազմական նշանակության ապրանքների մատակարարման վրա այն բանից հետո, երբ տեղեկություններ են ստացվել այդ երկրում բրիտանական արտադրության ինքնաթիռների միջոցով խաղաղ բնակչությանը ռմբակոծելու մասին: Մինչ այդ ինդոնեզական զինված ուժեր մատակարարվող սպառազինության շուրջ կեսը բրիտանական ծագում է ունեցել: Պատժամիջոցներ են կիրառել նաև մյուս երկրները, ինչի հետևանքով բանակի ռազմական տեխնիկան նորոգելու և արդիականացնելու հնարավորություն չի եղել: 2005թ. պատժամիջոցները հանել է ԱՄՆ-ը: Այժմ Ինդոնեզիայում սպասում են Մեծ Բրիտանիայի կառավարության որոշմանը: Կործանիչների վաճառքի գործարքը իրագործելու դեպքում կարժենա մինչև 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ (8,1 միլիարդ դոլար):

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


14/03/2011