Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԳՆԴԱՅԻՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ



Փետրվարի 28-ից մարտի 5-ը Տավուշի մարզի զորամասի հետ անցկացվեց ցուցադրական մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն` «Գնդի բերումը մարտական պատրաստականության բարձր աստիճանների: Անցումը պաշտպանության հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում: Պաշտպանական մարտի վարումը» թեմայով: Այն անցավ 4 փուլով:
Զորավարժության ընթացքում ուսուցման նպատակով նախապատրաստվել, բացազատվել և ցուցադրվել են հետևյալ ուսումնական տեղերը`
1) հրաձգային (մոտոհրաձգային) ջոկի գործողությունները հարձակման ժամանակ, ընդգրկելով հոգեբանական պատրաստության տարրեր,
2) հրաձգային (մոտոհրաձգային) դասակի կրակի կառավարման գործնական պարապմունք,
3) հրաձգային ջոկի անձնակազմի տանկով և ՀՄՄ-ով փորձարկում,
4) ականադաշտի սարքավորում շարային հաշվարկի ուժերով: Ականադաշտերի ականազերծման ձևերի գործնական ցուցադրում,
5) ՀՀ ԶՈՒ ժամանակակից կապի միջոցների ցուցադրում,
6) ՀՕՊ «Իգլա» կրակային միջոցի մեկնարկային դիրքի ցուցադրում,
7) ՀՀ ԶՈՒ ժամանակակից ՌԷՊ միջոցների ցուցադրում,
8) առաջին բուժօգնության ցուցաբերման կազմակերպումը և իրականացումը,
9) սպառազինության և ռազմական տեխնիկայի մարտական կիրառման նախապատրաստում,
10) ձեռնամարտի ձևերի և հնարքների կիրառումը մարտում,
11) գրոհային և բանակային ավիացիայի զույգերով միջին և ցածր բարձրությունների վրա ցուցադրական թռիչքներ:

Նախատեսված բոլոր միջոցառումներն անցկացվել են նախորոշված պլանի համաձայն: Զորավարժությունն անցկացվեց բարձր մակարդակով, արդյունքը գոհացուցիչ է:

Խորագիր՝ Ազգային բանակ, Նորություններ


14/03/2011