ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԶՈՐԱՄԱՍԻ ԱՌՕՐՅԱՆ

Զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Ա. Թադևոսյանը զորամասի հրամանատարին` գնդապետ Ռ.Բեգլարյանին զեկուցում է գումարտակներից մեկի ներգրավմամբ անցկացված մարտավարական զորավարժության ավարտի մասին:

«Պատերազմական իրավիճակում» մարտական գույքի, զենք -զինամթերքի տեղաբաշխումն ու նպատակային տնօրինումը ոչ պակաս կարևոր ռազմավարական նշանակության առաջադրանք է:

Նոր է ավարտվել բարձրլեռնային պայմաններում անցկացված եռօրյա մարտավարական զորավարժությունը, սակայն զինվորները կարճատև դադարից հետո` առանց հոգնության, նորից կբարձրանան դիրքեր և կշարունակեն մարտական հերթապահությունը:

Այս կողմերի համար վաղուց արդեն գլխացավանք դարձած հորդառատ անձրևների պատճառով դիրքեր տանող ճանապարհը հաճախ է դժվարանցանելի դառնում, բայց դա ծառայության համար ամենևին էլ խոչրնդոտ չէ, քանզի այստեղ զօր ու գիշեր պատրաստ կանգնած է ամենազոր բանակային տեխնիկան: