Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է



Վերլուծաբան Մայքլ Օսլինը «The Wall Street Journal» թերթում գրում է, որ Ռուսաստանը վերադառնում է Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան: Այդ են վկայում նախորդ մի քանի շաբաթվա երեք իրադարձություն:
Առաջինը Ռուսաստանի պաշտպանության նախարարի, ապա նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցն էր Կուրիլյան կղզիներ (անցյալ տարվա վերջում): Երկրորդը Ռուսաստանի այն ծրագրի հրապարակումն էր, ըստ որի` հաջորդ տասնամյակում ռուսական նավատորմը կծախսի ավելի քան 150 մլրդ դոլար` տասնյակ սուզանավեր ու ռազմանավեր ձեռք բերելու համար` իր ուշադրությունը կենտրոնացնելով Խաղաղ օվկիանոսի վրա: Երրորդ, Ռուսաստանը «Ս-400» «երկիր-օդ» հրթիռներ և հականավային թևավոր հրթիռներ է տեղաբաշխելու` Կուրիլյան կղզիները պաշտպանելու համար:
Հոդվածի հեղինակի կարծիքով, այս ամենը վկայում է, որ ռուս-ճապոնական հարաբերություններում կնճիռներ են նկատվում: Միևնույն ժամանակ, նա չի բացառում, որ այդ քայլերը կարող են պայմանավորված լինել նաև Չինաստանի աճող հզորությանը հակազդելու ցանկությամբ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


09/03/2011