Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ



ԱՄՆ-ի մի խումբ նախկին դիվանագետներ և ռազմական գործիչներ` Ջորջ Շուլցը (ԱՄՆ պետքարտուղար 1982-1989թթ.), Ոիլյամ Փերրին (ԱՄՆ պաշտպանության նախարար 1994-1997թթ.), Հենրի Քիսինջերը (ԱՄՆ պետքարտուղար 1973-1977թթ.) և Սեմ Նանը (Զինված ուժերի գծով Սենատի հանձնաժողովի նախկին նախագահ) «The Wall Street Journal» թերթում հանդես են եկել հոդվածով, որում կոչ են անում գիտակցել համաշխարհային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների լրջությունը:
Այդ սպառնալիքների թվում են քիմիական, մանրէաբանական սպառազինությունը, ահաբեկչությունը և կիբերսպառազինությունը, կլիմայի փոփոխությունը և բնապահպանական խնդիրները: Հոդվածի հեղինակները պնդում են նաև, որ զսպման քաղաքականություն վարելու համար միջուկային սպառազինության վրա հույս դնելը նշանակում է խրախուսել կամ առնվազն արդարացնել այդ սպառազինության տարածումը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


09/03/2011