Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

Հարգելի՛ խմբագրություն, ձեր միջոցով շնորհավորում ենք Սարգիս Հովհաննիսյանի ծննդյան տարեդարձը:

– Սարգիս ջան, ցանկանում ենք քեզ քաջառողջություն, անկոտրում կամք, բոլոր լուսավոր երազանքների իրականացում: Վստահ ենք, որ այսուհետ ևս կծառայես արժանապատվությամբ, ինչպես վայել է հայ զինվորին:

Նաև մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում վաշտի հրամանատար, կապիտան Գ.Ղազարյանին և գումարտակի հրամանատար, կապիտան Կ.Սիմոնյանին` յուրաքանչյուր զինվորի նկատմամբ ուշադիր և հոգատար վերաբերմունքի համար:

Մաղթում եմ խաղաղություն և անփորձանք ծառայություն: Աստված ձեզ պահապան, Օմարի արծիվներ:

Դիանա եւ Սրբուհի Հովհաննիսյաններ

♦♦♦

Թոռնիկս` շարքային Մուշեղ Հակոբյանը, ծառայում է գնդապետ Արտակ Մախսուդյանի հրամանատարությամբ գործող զորամասում: Մի քանի ամիս առաջ բարեխիղճ ծառայության համար թոռնիկս արձակուրդ ստացավ եւ եկավ տուն: Երբ կարողացա տեսնել նրան եւ զրուցել դեմ առ դեմ, բոլոր մտահոգություններս փարատվեցին: Համոզվեցի, որ Մուշեղս սրտացավ, հոգատար ու պատասխանատու սպաների կողքին է ծառայում` նրանց ղեկավարությամբ եւ հովանու տակ:

Այսօր թոռնիկիս ծննդյան օրն է: Ուզում եմ օգտագործել առիթը եւ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր սպաներին: Թող իմ օրհնանքը միշտ պաշտպանի նրանց եւ հեռու պահի փորձանքից: Շնորհավորում եմ Մուշեղիս տարեդարձը: Միայն մի մաղթանք ունեմ թոռնիկիս եւ հայոց բանակի բոլոր զինվորներին` պատվով պաշտպանեք հայրենիքը եւ ողջ-առողջ տուն վերադարձեք:

ԱԻԴԱ ՄԱՐԻԿՅԱՆ
զինվորի տատիկ

♦♦♦

Սիրելի՛ Գոռ,

Շնորհավորում ենք քեզ ծննդյանդ տասնիններորդ տարեդարձի կապակցությամբ: Ցանկանում ենք քեզ լավն ու բարին, անամպ երկինք, խաղաղ ծառայություն, առողջություն, համբերություն` բոլոր դժվարությունները հաղթահարելու համար, և որ կյանքի քո մեծ ճանապարհին ազատ մնաս վշտերից:

Ծովի խաղաղ ջրերի պես

Ժպիտը թող ողջունի քեզ,

Ինչքան լավ բան կա աշխարհում

Ցանկանում ենք բոլորը քեզ:

Քեզ շատ-շատ սիրող քույրեր և եղբայրներ