Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ԱՍԻԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ ԿԴԱՌՆԱ ԱՄԵՆԱՄԵԾԸ



Կանխատեսումների համաձայն` 20 տարի հետո Ասիան կվերածվի ինքնաթիռների ամենամեծ շուկայի, որի ծավալը կկազմի համաշխարհային շուկայի մեկ երրորդը: Հաջորդ 15 տարվա ընթացքում ինքնաթիռափոխադրումների ծավալն ամբողջ աշխարհում կկրկնապատկվի, իսկ Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն այդ առումով կգերազանցի Հյուսիսային Ամերիկային ու Եվրոպային: Ակնկալվում է, որ Ասիական տարածաշրջան կմատակարարվի ավելի քան 8500 նոր ինքնաթիռ` 1.2 տրլն դոլար ընդհանուր արժողությամբ:
Հաջորդ երկու տասնամյակների ընթացքում ավիացիոն արդյունաբերությունն աշխարհում կաճի միջինում տարեկան 4.8%-ով: Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ուղևորների թիվը կավելանա տարեկան 5.8%-ով, իսկ բեռնափոխադրումների ծավալը` 7%-ով, ինչը նույնպես գերազանցում է աշխարհի միջին ցուցանիշը` 5.9%-ը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


09/03/2011