Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՊԱՅՔԱՐ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ



Ֆրանսիական «Le Monde»-ը գրում է, որ Մերձավոր Արևելքում բռնկված հեղափոխությունների ալիքը անհանգստացրել է Ֆրանսիայի ռազմարդյունաբերական ընկերություններին, քանի որ Մերձավոր Արևելքի երկրները ֆրանսիական ռազմական արտադրանքի հիմնական գնորդն էին:
Փորձագետների կարծիքով, պայմանագրերի մեծ մասը կվերանայվեն, հնարավոր է՝ նույնիսկ չեղյալ հայտարարվեն: Ֆրանսիացի ռազմարդյունաբերողներն «աղոթում են», որ հեղափոխությունը չհասնի գոնե Սաուդյան Արաբիա, որին բաժին է ընկնում տարածաշրջան մատակարարվող ֆրանսիական արտադրանքի 75%-ը:
Այդուհանդերձ, ֆինանսական ճգնաժամի պայմաններում Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի շուկաների կորուստը ոչնչով հնարավոր չէ փոխհատուցել: Փորձագետների կարծիքով, այդ շուկային կարող են տիրանալ ամերիկյան ընկերությունները:
«Այն երկրները, որոնք կմասնակցեն Լիբիայում ՆԱՏՕ-ի հնարավոր ռազմագործողությանը, հետագայում կստանան լավագույն բաժինը»,- կարծում է իր անունը հրապարակել չցանկացող ֆրանսիացի մասնագետը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


07/03/2011