Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ



Teal group վերլուծական ընկերության հետազոտության համաձայն` առաջիկա տարիներին անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) վաճառքի համաշխարհային շուկան կկրկնապատկվի և 2020թ. կկազմի ավելի քան 11 միլիարդ դոլար: Ընդհանուր առմամբ 9-10 տարիների ընթացքում գնորդները կծախսեն շուրջ 94 միլիարդ դոլար: Աճը պայմանավորված կլինի ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական նշանակության օգտագործողների կողմից պահանջարկի մեծացմամբ: Նույն աղբյուրը նշում է, որ այսուհետ ևս ԱՄՆ կշարունակի անօդաչու սարքերի լայնածավալ գնումները զինված ուժերի համար` ապահովելով ընդհանուր պահանջարկի գրեթե 70 տոկոսը: Նշենք, որ ԱՄՆ օդուժի հրամանատարությունն արդեն հայտարարել է իր զինանոցում ԱԹՍ-ների թիվը մի քանի անգամ ավելացնելու ծրագրի մասին: Զուգահեռ կաճի նաև համալրող սարքավորումների, ծրագրային ապահովման վաճառքի շուկան:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


04/03/2011