Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԹՈՂ ԱՍՏՎԱԾ ԲԱԶՄԱՊԱՏԿԻ ՁԵՐ ՇՆՈՐՀՔԸ

Թոռնիկս՝ Արտյոմ Ասատրյանը, ծառայում է հայոց ազգային բանակում։ Մոսկվայում էր ապրում, բայց եղբոր՝ Գոռի հետ վերադարձավ, որ հայրենիքին իր պարտքը տա։ Վերջերս Արտյոմը առողջության հետ կապված խնդիրներ ունեցավ և նրան տեղափոխեցին կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ էլ վիրահատեցին։ Ուզում եմ անկեղծ շնորհակալությունս հայտնել ամբողջ բուժանձնակազմին՝ թոռնիկիս հանդեպ տածած հոգատար վերաբերմունքի համար։ Շնորհակալությանս ու երախտիքի ջերմ խոսքերը նաև ուրոլոգ, բ/ծ մայոր Գոհար Գուրգենովնային, որի ջանքերի շնորհիվ էլ հենց վիրահատությունը հաջող անցավ։ Թող Աստված ձեր ձեռքերին միշտ ուժ ու զորություն տա, որ բուժեք մեր զինվորներին և շարք վերադարձնեք։

Ջերմ մաղթանքներով՝ ԳՅՈՒԼՆԱԶ ՄԿՐՏՉՅԱՆ
գ. Մրգաշեն