Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ
ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ

7. Eurofighter EF-2000 Typhoon

Հիմնական մարտավարատեխնիկական տվյալներ
Երկիր Եվրոպա
Տեսակ մարտավարական բազմաֆունկցիոնալ
կործանիչ
Ընկերությունը Eurofighter
Առաջին թռիչքը 1994թ
Երկարությունը 15.96 մ
Թեւերի բացվածքը 10.95 մ
Բարձրությունը 5.28 մ
Թռիչքի արագությունը 2125 կմ/ժ
Թռիչքի առաստաղը 19812 մ
Թռիչքի առավելագույն
հեռավորությունը 3790 կմ
Մարտական բեռնվածքի քաշը 6500 կգ
Անձնակազմը 1 մարդ

Eurofighter EF-2000 Typhoon-ը բազմաֆունկցիոնալ, «բադ» սխեմայով կառուցված կործանիչ է: Ինքնաթիռի կառուցվածքային հատկություններում ընդգրկված են ինքնաթիռաշինության վերջին նվաճումները: Ինքնաթիռն ունի եռանկյուն թեւեր եւ առջեւի հորիզոնական հարթություններ, ինչը բավական բարձր խուսավարելիություն է ապահովում, հատկապես գրոհի մեծ անկյունների ժամանակ: Նման սխեման մի շարք առավելություններ ունի, հատկապես նվազեցնում է ինքնաթիռի չենթարկվելը ու հավանականությունը գերձայնային արագություններով շարժվելիս:
Ինքնաթիռն իրեն հիանալի է դրսեւորում անհատական գործողությունների ժամանակ: Չնայած Typhoon-ը չի դասվում անտեսանելի (Stealth) թռչող սարքերի դասին, սակայն ստեղծողների հավաստմամբ նվազագույնի է հասցված նրա տեսանելիությունը հակառակորդի ՌՏԿ-ների համար:
Ներկայումս Typhoon-ը Եվրոպական մի շարք երկրների, մասնավորապես՝ Գերմանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի, ինչպես նաեւ Սաուդյան Արաբիայի սպառազինության մեջ է:
Մեր դասակարգմամբ՝ վերջին չորս հորիզոնականներում գտնվող ինքնաթիռները նման են իրար թե՛ արտաքնապես եւ թե՛ մարտավարական հատկանիշներով, սակայն մեկը մյուսի նկատմամբ, թեեւ չնչին, բայց առավելություններ ունեն, որոնք բացահայտվել են մեր մանրամասն ուսումնասիրությունների արդյունքում: Մասնավորապես, Eurofighter EF-2000 Typhoon-ը Միացյալ Եվրոպայի համատեղ ուժերով ստեղծված կործանիչ է, հետեւաբար լայն տարածում ունի, եւ դա կործանիչին որոշակի առավելություն է տվել՝ մեր ցուցակում 7-րդ հորիզոնականը զբաղեցնելու համար:

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ