Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՈՐԾԱՐՔԻ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵԼ



Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լիբիան պետք է վճարի ռուսական զենքի մատակարարման արդեն կատարված բոլոր պայմանագրերի դիմաց, անկախ ՄԱԿ-ի ընդունած պատժամիջոցներից: Գունարի մասին խոսք չի եղել, մինչ այդ ոչ պաշտոնական աղբյուրները հաղորդում էին, որ Լիբիայի նկատմամբ կիրառված պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը կարող է մինչև 4 միլիարդ դոլար կորցնել: Թե դրանից ինչքանն է կատարված պայմանագրի համար նախատեսված վճար, հայտնի չէ: Մինչ այժմ Լիբիան ռուսական զենքի խոշոր գնորդներից էր:

Խորագիր՝ Նորություններ


02/03/2011