Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԶԱՏՎԵՑԻՆ ՄԻԱԿ ՎԿԱՅԻՑ



Թովուզի շրջանում ավտոճանապարհային դժբախտ պատահարի հետեւանքով ստացած ծանր վնասվածքներից փետրվարի 25-ին տեղում մահացել է ադրբեջանական բանակի` Մռավում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող Ռամին Ջաբրայիլովը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ենի Մուսավաթ»-ը պարզել է, որ Ռ. Ջաբրայիլովը, որին հարցաքննության էին տանում Ղազախի ռազմական դատախազություն, փետրվարի 20-ին Մռավ լեռան ստորոտում Գյոգյոլի շրջանում տեղակայված զորամասերից մեկում 7 զինվորների սպանվելու միջադեպի միակ վկան է եղել:
Նրան տեղափոխող ավտոմեքենայում եւս չորս զինվորներ են եղել, որոնք ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց` որպես վկա, տանում էին այդ միջադեպի հետ կապված հարցաքննության: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն այդ կապակցությամբ հայտարարել է, որ Ռ. Ջաբրայիլովին Ղազախի ռազմական դատախազություն հարցաքննության էին տանում «բոլորովին այլ գործի հետ կապված»:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


28/02/2011