Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱԿԱՆ ՄԿՆԵՐԸ ԿՓՈԽԱՐԻՆԵՆ ՇՆԵՐԻՆ



Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը և ռազմական հետախուզությունը (գլխավոր հետախուզական վարչությունը) ծրագրում են ծառայողական շներին փոխարինել մարտական մկներով: Այս մասին «Известия» թերթին հաղորդել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի աղբյուրը:

Մկները հայտնաբերելու են պայթուցիկ նյութեր և զինամթերք, ինչպես նաև նկուղային շինություններում գտնվող մարդկանց: Մկների կարողությունների առաջին փորձարկումը ծրագրվում է 2013թ. գարնանը:

Հետաքրքիր է, որ մկներին ակտիվորեն օգտագործում են Իսրայելի բանակում:

ԱՏՈՄ ՅԱՎՐՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #09 (976) 7.03.2013 – 13.03.2013, Ռազմական


07/03/2013