Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԲՈԻՆԳԸ» ՀԱՇՏԵՑՐԵԼ Է ԻՍՐԱՅԵԼԻՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ



Թուրքական թերթերը գրում են, որ Իսրայելը «Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո (2010թ. մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը իսրայելցի զինվորականները սպանեցին և վիրավորեցին նավի թուրք ուղևորներին) առաջին անգամ որոշել է Թուրքիային մատակարարել սպառազինության արդիական համակարգեր: Խոսքն էլեկտրոնային համակարգերի մասին է, որոնք պետք է ինտեգրվեն Թուրքիայի` ԱՄՆ-ից գնած օդային հետախուզության և զգուշացման ինքնաթիռներին (AWACS):

«Բոինգ» ընկերության ինքնաթիռները գնելու մասին պայմանագիրը Թուրքիան կնքել էր 2002թ.: Իսրայելը պարտավորվել էր դրանց համար մատակարարել էլեկտրոնային 4 համակարգ, բայց երկուսից հետո մատակարարումը դադարեցրել էր 2010-2011թթ. երկու երկրների հարաբերությունների վատացման պատճառով:

Ըստ թուրքական «Today’s Zaman» թերթի` իսրայելցիներին գործարքը ավարտին հասցնելու համար համոզել է «Բոինգ» կոնցեռնը:

ԱՏՈՄ ՅԱՎՐՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #09 (976) 7.03.2013 – 13.03.2013, Ռազմական


07/03/2013