Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ, ՊԱՐՈՆ ՆԱԽԱՐԱՐ
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ, ՊԱՐՈՆ ՆԱԽԱՐԱՐ

Ես՝ կապիտան Արմինե Կարապետյանս, շուրջ 20 տարի ծառայում եմ ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում։ Ամուսիններով երկար տարիներ չէինք կարողանում զավակ ունենալ։ Բազմաթիվ բուժհետազոտություններից հետո Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևը մեզ ասաց, որ մեր սեփական զավակը կարող ենք ունենալ միայն փոխնակ մոր միջոցով՝ արհեստական բեղմնավորմամբ։ Այդ գործընթացը բավականին թանկ արժեր։

Բնականաբար, մենք չունեինք այդ հնարավորությունը։ Կառչելով մայր դառնալու վերջին հույսից՝ ես որոշեցի դիմել ՀՀ պաշտպանության նախարարին։ Ս. Օհանյանն ինձ ընդունեց, լսեց, հասկացավ, կարգադրեց հարցը քննարկել և լուծում տալ։ Պաշտպանության նախարարությունը պայմանագիր կնքեց բուժհաստատության հետ, կատարեց համապատասխան ֆինանսական վճարումները, և ես այսօր երեք երեխաների՝ երկու դստեր և որդու մայր եմ։

Առանց Սեյրան Օհանյանի կողմից ցուցաբերած մարդկային մեծահոգության, մեր երազանքը՝ ծնող դառնալու, երևի այդպես էլ անկատար մնար։

Ամուսնուս, իմ, մեր ծնողների, ինչպես նաև դեռևս խոսել չկարողացող մեր զավակների անունից մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։ Մաղթում ենք քաջառողջություն և կորով՝ իր պատվաբեր և դժվարին գործունեության մեջ, և թող մեր օրհնանքը երջանկություն պարգևի իրեն և իր ընտանիքին։

ԱՐՄԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
կապիտան