Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՆԻ ՌԾՈՒ-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԱՐՏԱՍՈՎՈՐ ԳՈՒՅՆԻ ՍՈՒԶԱՆԱՎ



«Իրանի ռազմածովային ուժերը տեղի լրագրողներին ցուցադրել են արտասովոր վառ-փիրուզագույն սուզանավ»,- գրում է Yahaoo news -ը։

Ghadir գերփոքր դասի Sina 7 նոր սուզանավի ցուցադրությունը տեղի ունեցավ անցյալ տարեվերջին, Բանդար-Աբբաս ծովափնյա քաղաքում՝ Իրանի ՌԾՈՒ հրամանատար, փոխծովակալ Հաբիբոլլի Սայարի ներկայությամբ, որն էլ նշեց երկրի պաշտպանության ապահովման ոլորտում սուզանավի ունեցած մեծ ներուժը,- հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը։

Թե ինչու է նոր սուզանավի համար ընտրվել այդքան արտասովոր գույն, Daily Mail լրագիրը նշում է, որ փիրուզագույնի թթվային երանգը հավանաբար օգտագործվել է թյուրիմացաբար՝ ծովին համահունչ երանգ ստանալու նպատակով, որը կօգներ սուզանավին ձուլվելու ծովի ջրերին և հակառակորդի համար լինելու քիչ նշմարելի։

Իրանական արտադրության Sina 7 սուզանավը զինված է հակառազմանավային տորպեդներով, և ըստ ՌԾՈՒ-ի ղեկավարության` իսլամական հանրապետության նոր պաշտպանական ռազմավարության կենտրոնական օղակներից մեկն է։ Նախկինում Իրանի ՌԾՈՒ-ի սուզանավերը ներկվում էին ավանդական սև և կապույտ գույներով։

Խորագիր՝ #07 (974) 21.02.2013 – 27.02.2013, Ռազմական


21/02/2013