Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղում (UCLA) հայտնի գիտնական, պրոֆեսոր Սիոբան Նեշ-Մարշալը օրերս հատուկ դասախոսություն է կարդացել «Ստերը, նամակները եւ ցեղասպանությունը» խորագրով։
Դասախոսության ընթացքում Ս. Նեշ-Մարշալը նշել է, որ թուրքական հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը եւս ներկայացնում է ցեղասպանական գործողություն։ Նա վկայակոչել է նաեւ թուրքական բարձրագույն իշխանության ներկայացուցիչների նամակագրությունը ցեղասպանությունից հետո ընկած շրջանում եւ նշել, որ ստի այդ աստիճանը քրեականության տարրեր է պարունակում։