Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆ» ՄԵԴԱԼ՝ ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԻՆ

Գերմանիայում Հայաստանի դեսպանությունում կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն 2010թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգեւատրված ԳԴՀ ՌՕՈՒ «Ֆրիզլենդ» գնդի զինծառայողներին համապատասխան պարգեւները հանձնելու կապակցությամբ։
Մեդալները շնորհվեցին գերմանական զորախմբի կազմում Աֆղանստանում հակաահաբեկչական առաքելությանը մասնակցող հայ խաղաղապահների վերապատրաստման գործում աջակցություն ցուցաբերելու համար։ Պարգեւները զինծառայողներին հանձնեց Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը։
Միջոցառմանը ներկա էին Բունդեսվերի բարձրաստիճան պաշտոնյաներ եւ պարգեւատրված զինծառայողների հրամանատարները։