Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ
ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ

6. F-18E Super Hornet

Հիմնական մարտավարատեխնիկական տվյալներ

Երկիր ԱՄՆ
Տեսակ մարտավարական բազմաֆունկցիոնալ
կործանիչ
Ընկերությունը Boeing
Առաջին թռիչքը 1995թ
Երկարությունը 18.31 մ
Թևերի բացվածքը 13.62 մ
Բարձրությունը 4.88 մ
Թռիչքային քաշը 29937 կգ
Թռիչքի արագությունը 1950 կմ/ժ
Թռիչքի առաստաղը 15240 մ
Թռիչքի առավելագույն
հեռավորությունը 3300 կմ
Մարտական
բեռնվածքի քաշը 7000-9000 կգ
Անձնակազմը 1մարդ

Ֆ-18E Super Hornet-ը Ֆ-18 Hornet-ի կատարելագործված տեսակն է: Ի տարբերություն հին տեսակի՝ թեւերի բացվածքը 20%-ով մեծացված է: Այս մոդելում ընդլայնված են ինքնաթիռի մարտական հնարավորությունները: Տեղադրված է նոր ռադիոլոկացիոն համակարգ եւ նվազագույնի է հասցված ինքնաթիռի խոցելիությունը մարտի ժամանակ: Այս հարցում ԱՄՆ ՌՕՈՒ-ը շատ հավասարակշիռ մոտեցում են ցուցաբերել:
Boeing ընկերությունը շեշտը դրել է ոչ թե ինքնաթիռի քիչ տեսանելիության, այլ՝ մարտում կենսունակության եւ մարտական ունակությունների ընդլայնման վրա: Ֆ-18 E Super Hornet-ը ճկուն եւ արագընթաց ինքնաթիռ է, ոչ լիարժեք հինգերորդ սերնդի կործանիչ: Ունի բավական բարձր քաշազինվածություն: Ինքնաթիռը կիրառվում է ոչ միայն ռազմածովային ուժերում, այլ նաեւ կարող է հանդես գալ որպես լիցքավորող, լուծել ռադիոպայքարի եւ այլ խնդիրներ: Թեեւ Ֆ-18 E կործանիչը բավական հաջող է իրեն դրսեւորել պատերազմական գործողությունների ժամանակ, սակայն, ի տարբերություն իր «ավագ եղբայրների» (Ֆ-15, Ֆ-16), բացառիկ ցուցանիշներ չի գրանցել: Այդ իսկ պատճառով այն մեր տասնյակում գրավում է ընդամենը 6-րդ հորիզոնականը:

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ