Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԵՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ Է



Խաղաղության հետազոտությունների Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալներով, սպառազինություն արտադրող` աշխարհի 100 ամենամեծ ընկերությունների արտադրանքի վաճառքի ծավալը 2009 թվականին 2008թ. համեմատ ավելացել է 14.8 մլրդ դոլարով կամ 8%-ով` կազմելով 401 մլրդ դոլար: Ուշագրավ է, որ աճն արձանագրվել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակաշրջանում: 2002թ. համեմատ աճը կազմում է 59%:
Ամենամեծ 10 ընկերությունների վաճառքի ծավալը կազմել է 228 մլրդ դոլար: Աճի գլխավոր գործոնը ԱՄՆ կառավարությունն է, որը վիթխարի միջոցներ է ծախսում սպառազինության վրա:
Վերոնշյալ 100 ընկերություններից 45-ը ԱՄՆ-ում են, 33-ը` Արևմտյան Եվրոպայում (26-ը` Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում և Մեծ Բրիտանիայում), 10-ը` Ասիայում (3-ը` Հնդկաստանում, 4-ը` Ճապոնիայում, մեկը` Սինգապուրում, 2-ը` Հարավային Կորեայում), 5-ը` Միջին Արևելքում (3-ը` Իսրայելում, մեկը` Քուվեյթում և մեկը Թուրքիայում):
SIPRI-ի դասակարգմամբ խոշորագույն ընկերություններից ոչ մեկը Լատինական Ամերիկայում և Աֆրիկայում չէ:
Ամերիկյան 45 ընկերություններին է պատկանում 2009թ. ամբողջ եկամտի 61.5%-ը կամ 247 մլրդ դոլարը, արևմտաեվրոպական 33 ընկերություններին` 30%-ը կամ 120 մլրդ դոլարը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


24/02/2011