Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԺԱՄԿԵՏԸ ՀՍՏԱԿԵՑՎԵԼ Է
ԺԱՄԿԵՏԸ ՀՍՏԱԿԵՑՎԵԼ Է

Ռուսական «Ս-300» հակահրթիռային պաշտպանության համալիրների մատակարարումը Վենեսուելա հետաձգվել էր, բայց շուտով կիրականացվի. այս մասին փետրվարի 22-ին հայտարարել է «Ռոսօբորոնէքսպորտի» հատուկ ծրագրերի տնօրեն Նիկոլայ Դիմիդյուկը:
Անցյալ տարվա նոյեմբերին ռուսական զենքի ամենամեծ գնորդի` Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ համաձայնության է եկել ավելի քան 4 մլրդ դոլարի սպառազինություն գնելու շուրջ: Գործարքի ժամկետը մի քանի անգամ փոխվել է, իսկ այժմ` վերջնականապես հստակեցվել: