Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ԶԻՆՎՈՐՆ ԵՄ



Ծնվել եմ Արմավիրի մարզի սահմանամերձ` Փշատավան գյուղում։ Երկու տարեկան եմ եղել, երբ մեր ընտանիքը բնակություն է հաստատել ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում։ Ես մեր տան փոքրն եմ և միակ տղան։ Ռոստովում եմ հաճախել մանկապարտեզ, դպրոց, ընդունվել եմ տեխնիկում։

Ճիշտ է՝ մեծացել և հասակ եմ առել օտար միջավայրում և հայերեն գրել-կարդալ դժվարանում եմ, սակայն երբեք կտրված չեմ եղել այն ամենից, ինչը հայկական է և կապված է Հայաստանի հետ։ Մեր հարկի տակ մշտապես թևածել է «հայկական ոգին», հնչել է հայկական երգն ու երաժշտությունը։ Իմ դաստիարակությամբ զբաղվել են հայրս, մայրս, երեք քույրերս։ Ծնողներս միշտ ասում են, որ հավերժ չենք կարող ապրել օտարության մեջ և վաղ թե ուշ վերադառնալու ենք մեր երկիր, մեր ծննդավայր։ Երբ տասնյոթս լրացավ, որոշեցինք, որ ճիշտ կլինի` առայժմ ես վերադառնամ Հայաստան, մեկ տարի ապրեմ, սովորեմ մայրենի լեզուն և գնամ բանակ` պարտքս կատարելու։ Արդեն հինգ ամիս է՝ ծառայում եմ և հպարտորեն եմ կրում հայրենիքի պաշտպանի համազգեստը։ Ասեմ նաև, որ ութ տարի զբաղվել եմ բռնցքամարտով, սպորտի վարպետության թեկնածու եմ։

Խորագիր՝ #47 (963) 2911.2012 – 5.12.2012, Բանակ և հասարակություն


05/12/2012