Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՆԿԻՍՏԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ



Մայոր Բորիկ Բոլյանը ծառայում է պաշտպանության բանակի միավորումներից մեկի շտաբում։ ԽՍՀՄ տարիներին ծառայելով տանկային զորամասում, չէր էլ մտածում, որ ձեռք է բերում շատ կարևոր մասնագիտություն։ Զինվորական ծառայությունից շատ չանցած՝ սկսվեց Արցախյան շարժումը, որն էլ շատ շուտով վերաճեց ազատագրական պայքարի։ Բորիկը մասնակցեց պատերազմին առաջին իսկ օրվանից, մինչև հաղթական հրադադար։ Փորձառու տանկիստը միշտ այնտեղ էր, որտեղ կարևոր ռազմական գործողություններ էին իրականացվում։

Որքան էլ մայոր Բոլյանին փորձեցինք համոզել՝ անդրադառնալու իր մասնակցությամբ տեղի ունեցած ռազմական գործողություններին, ոչինչ չստացվեց։ Նա կտրականապես հրաժարվեց ներկայացնել անցյալը, իր մարտական ուղին։

-Պատերազմի տարիներին իմ մասին Արցախի թերթում մի քանի անգամ գրվել է, ու միշտ այդ հրապարակումներից հետո մի վատ բան է պատահել։ Եվ այդ ժամանակից որոշել եմ հեռու մնալ մամուլից, լրագրողներից,- ասաց նա։

Այնուամենայնիվ, հին տանկիստը մի կարճառոտ դեպք վերհիշեց. պատմեց, թե ինչպես է տանկով օգնության հասել ու մարտադաշտից դուրս բերել ծանր վիրավոր Արթուր Սիմոնյանին (ներկայիս գեներալ-մայոր խաղաղապահ բրիգադի հրամանատարին)։

-Գրեթե անհույս էր Սիմոնյանի վիճակը, հրաշքով դիմացավ,- ասաց մտազբաղ ու ավելացրեց։ -Այդ օրը հակառակորդի մեկ տանկ խփեցի։ Նոր, յուղը վրան Տ-55 էր, առաջին անգամ էր կռվի մասնակցում։

Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
Փոխգնդապետ
Լուս.՝ Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
Կապիտան

Խորագիր՝ #45 (961) 15.11.2012 – 21.11.2012, Ազգային բանակ


21/11/2012