Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՄՆ-Ը ԱՎԱՐՏԵԼ Է ԱՆՕԴԱՉՈՒ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՎԵՐԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ
ԱՄՆ-Ը ԱՎԱՐՏԵԼ Է ԱՆՕԴԱՉՈՒ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՎԵՐԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ

ԱՄՆ հեռանկարային մշակումների վարչությունը (ՀՄՎ) ավարտել է Northrop Gromman RQ-4 Global Hawk անօդաչու սարքերի (ԱԹՍ) թռիչքի ժամանակ ավտոմատ վերալիցքավորման փորձարկումները, ինչի մասին հաղորդում է Flihjtglobal-ը։

Ըստ հրատարակության տվյալների, ինը փորձարկումների ընթացքում օգտագործվել է երկու ԱԹՍ։ Ընդ որում, ապարատները ոչ մի անգամ չեն միացել իրար վառելիքի լիցքավորման համար, որոնց միակցումը հաջողությամբ ստուգել են արդեն գետնի վրա։ Բայց և այնպես, DARPA գործակալության մասնագետները հաշվարկել են, որ լիցքավորումը հաջող կանցնի հինգ դեպքից երեքի ժամանակ, և որ այդ թերությունը 13,4 կմ բարձրության վրա անօդաչու օդանավերի փոքր մանևրայնության հետևանք է։

Ինչպես նշել է Flihjtglobal-ը, կիրառել ԱԹՍ-ի վերալիցքավորումը գործնականում դեռևս չի պլանավորվում։

Ավելի վաղ հաղորդվում էր նոր Phantom Eye-Boins անօդաչու սարքի վերալիցքավորման պլանների մասին։