Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԹԱՅՎԱՆԸ ԶԳՈՒՇԱՆՈՒՄ Է

Defense news-ը տեղեկացնում է, որ Թայվանի իշխանություններն անհանգստացած են Չինաստանի աճող ռազմական հզորությամբ: Թայվանը վերսկսել է ԱՄՆ հետ բանակցությունները F-16 կործանիչների վաճառքի վերաբերյալ: Նշենք, որ ամերիկյան կողմը ռազմական տեխնիկայի` միլիարդավոր դոլարների հասնող մատակարարումներ է կատարում Թայվան, սակայն որոշ զինատեսակների դեպքում գործարքները բազմիցս մերժվել են: Այժմ անվտանգության լրացուցիչ ապահովման նպատակով տեղի իշխանությունները փորձում են թարմացնել հին ծրագրերը և ռազմական տեխնիկայի ավելի մեծ ու ժամանակակից խմբաքանակ պատվիրել, ինչը, նրանց կարծիքով, կօգնի պաշտպանվել չինական հնարավոր հարձակումից:
Իսկ Չինաստանում ցավագին են ընդունում նման գործարքները: Այդ երկիրը չի ընդունում 1946թ. Թայվանի անկախացումը և այդ տարածքը համարում է Չինաստանի անքակտելի մասը: 2008թ. զենքի մատակարարումից հետո Չինաստանը դադարեցրեց ԱՄՆ հետ ռազմատեխնիկական համագործակցությունը: Այժմ հարաբերությունները փոքր-ինչ լավացել են, բայց լարվածությունը մնում է: