Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՑ ՆԱՄԱԿ



Մեծարգո նախարար Սեյրան Օհանյան

Վերջերս մենք՝ մի խումբ ծնողներս, նամակով դիմել էինք Ձեզ և խնդրել Ձեր օգնությունը՝ մեր զինվոր որդիներին հանդիպելու։ Շնորհակալ ենք, որ Դուք արագ արձագանքեցիք մեր խնդրանքին, և մենք օրերս հնարավորություն ունեցանք տեսակցելու մեր որդիներին։ Շնորհակալ ենք զինվորական կոմիսարիատի, մեզ ուղեկցող զինվորական ոստիկանության ջերմ վերաբերմունքի և ուշադրության համար։

Պարոն նախարար, մենք մեր աչքով տեսանք բանակը ներսից, և մեր սիրտը լցվեց հպարտության զգացումով։ Տեսանք՝ մեր որդիները գոհունակությամբ են խոսում իրենց ծառայության մասին, սիրում, հարգում են իրենց հրամանատարներին, զորամասի սպաներին։ Մեզ հիացրին զորամասի մաքրությունը, սանիտարահիգիենիկ վիճակը… Մեր երեխաները գոհ էին սննդից…

Մենք, որպես ծնողներ, միայն կարող ենք ուրախ լինել, որ մեր որդիները ծառայում են փորձառու զինվորականների հրամանատարության ներքո, մաքուր ու բարեկեցիկ միջավայրում և այս ամենի համար շնորհակալ ենք Ձեզ։

Ի դեպ, առիթ ունեցանք շփվելու Միացյալ Նահանգներից, Թուրքիայից ժամանած մեր հայրենակիցների հետ։ Նրանց զարմացրել էին մեր որդիների զինվորական կեցվածքը, կոկիկ հագուկապը, դաստիարակվածությունը, օտար լեզուների իմացությունը։ Եվ երբ մեր զինվորները նրանց համար կատարեցին իրենց մարտական, հայրենասիրական երգերը, նրանց ոգևորությունն ու ուրախությունը հասավ գագաթնակետին։ Նրանք հպարտ էին, որ իրենց հայրենիքը նման կիրթ, կարգապահ զինվորի ձեռքերում է, նրանք նաև շնորհակալ էին, որ մենք այդպիսի որդիներ ենք դաստիարակել։

Պարոն նախարար, թույլ տվեք մեկ անգամ էլ մեր երախտագիտությունը հայտնել Ձեզ։

Աստված պահապան Ձեզ, մեր բանակին, մեր ազգին։

Հարգանքներով՝ Տավուշի մարզի սահմանամերձ գոտում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողներ՝

Անահիտ Ամիրաղյան (ք. Այրում)

Գևորգ Ահարոնյան (ք. Այրում)

Գոհար Մելքոնյան (ք. Այրում)

Կարեն Մելքոնյան (ք. Այրում)

Սուսաննա Հանիսյան (ք. Այրում)

Աիդա Սարկիսովա (ք. Այրում)

Գրետա Մամյան (գ. Արճիս)

Մելանյա Աբովյան (ք. Նոյեմբերյան)

Արմինե Ամիրաղյան (ք. Նոյեմբերյան)

Էլմիրա Խոջյան (ք. Այրում)

Արմինե Նազարյան (ք. Այրում)

Ամալյա Սարգսյան (ք. Այրում)

Մարինե Թամազյան (գ. Արճիս)

Խորագիր՝ #41 (957) 18.10.2012 – 24.10.2012, Բանակ և հասարակություն


24/10/2012