Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԹՇՆԱՄԻՆ ԴԻՄԵԼ Է ՓԱԽՈՒՍՏԻ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածում՝ Ջրաբերդի ուղղությամբ, այսօր` փետրվարի 17-ի առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում ադրբեջանական կողմը հերթական անգամ դիմել է դիվերսիոն գործողության:
Արցախի ՊԲ-ից տեղեկացնում են, որ հանդիպելով ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կուռ պաշտպանությանը, թշնամու հատուկ նշանակության ջոկատայինները դիմել են փախուստի:
Ըստ նախնական տվյալների` հակառակորդն ունի կորուստներ, ինչը հաստատել են նաև ադրբեջանական աղբյուրները: Պաշտպանության բանակը կորուստներ չի կրել:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը, մեկնաբանելով կատարվածը, նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի ձեռնարկած դիվերսիան հերթական արկածախնդրությունն էր, որն աչքի ընկավ իր ակնհայտ ապաշնորհությամբ:
«Ի սկզբանե ձախողման դատապարտված այս դիվերսիան ևս մեկ անգամ վկայում է ադրբեջանական բանակի մարտունակության շուրջ հյուսված քարոզչության սնանկությունը»,– ասվում է ՊՆ մամուլի քարտուղարի մեկնաբանության մեջ: