Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐԶԱԿԱՆ



ՖՈՒՏԲՈԼ

Ուկրաինայի առաջնությունում արդյունավետ խաղով շարունակում է իր երկրպագուներին հիացնել Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Առաջնության 6-րդ տուրում «Շախտյորն» Օդեսայում 5-1 խոշոր հաշվով պարտության մատնեց «Չեռնոմորեցին»։ Հենրիխը բացեց հաշիվը, իսկ խաղավերջում եւս երկու գոլ խփելով, դարձավ երեք գոլի հեղինակ։ Ուկրաինայի առաջնություններում դա Մխիթարյանի առաջին հեթ տրիկն էր։ Մխիթարյանը 10 գոլով վստահորեն գլխավորում է Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը։ «Ինձ համար ամենակարեւորը թիմային հաղթանակներն են։ Շատ հաճելի է, որ ճանաչվել եմ ԱՊՀ-ի լավագույն ֆուտբոլիստ, ինչն ավելի է պարտավորեցնում։ Դա նաեւ խաղընկերներիս արժանիքն է։ Շատ կարեւոր է պահպանել մեր այս լավ մարզավիճակը։ Նպատակը նույնն է՝ առնվազն տեղ զբաղեցնել 16 ուժեղագույնների շարքում»։

«Շախտյորի» ավագ Դարիո Սռնան նշել է, որ Մխիթարյանն Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստն է։

***

Ի դեպ, Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վեգները հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով։ Վերջինիս տրանսֆերային արժեքը 20 մլն եվրո է։

Մխիթարյանն ընթացիկ առաջնությունում աչքի է ընկնում արդյունավետ խաղով։ 5 հանդիպումներում խփած գոլերով նա գլխավորում է Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը։

ԲՌՆՑՔԱՄԱՐՏ

Օգոստոսի 27-ին Բեռլինում Արթուր Աբրահամը սուպեր միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար կմենամարտի գոտու տիրակալ Ռոբերտ Շտիգլիցի հետ։

Աբրահամը մեկ աստիճան բարձր է Շտիգլիցից։ Եթե Շտիգլիցը կարողանա հաղթել Աբրահամին, ապա ինձ համար նա կդառնա սուպերհերոս։ Եթե Արթուրը ցուցադրի իր ամբողջ ներուժը, ապա ես ոչ մի կասկած չունեմ, որ նա կհաղթի Շտիգլիցին։ Բայց սա սպորտ է եւ որեւէ բան կանխատեսել բարդ է։ Ես չեմ կարող դրվատանքի խոսքեր չասել նաեւ Շտիգլիցի մասին։ Բռնցքամարտելու նրա ագրեսիվ ոճը արժանի է դրվատանքի, նա իր հնարավորություններից կորզում է առավելագույնը։ Աբրահամը երբեք չի ունեցել աշխարհի չեմպիոն դառնալու այսքան հարմար դիրք, եւ նա պետք է իր շանսը բաց չթողնի՝ առավել եւս, որ նա մենամարտելու է իր երկրպագուների բանակի ներկայությամբ»,- ասել է մեր հայրենակցի մարզիչ հանրահայտ Ուլի Վեգները։

Պատրաստեց
Հ. ՍԱՄՎԵԼՅԱՆԸ

Խորագիր՝ #33 (949) 23.08.2012 – 29.08.2012, Մարզաշխարհ


29/08/2012