Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՈՒՇԱՔԱՐԻ ԲԱՑՈՒՄ
ՀՈՒՇԱՔԱՐԻ ԲԱՑՈՒՄ

Օգոստոսի 14-ին Սևանա լճի «Կապուտակ Սևան» հանգստյան գոտում բացվեց հուշաքար` նվիրված Սպարապետ Վազգեն Սարգսյանի և ՌԴ գեներալ Ալեքսեյ Տրետյակովի համատեղ լողանցմանը: 1997թ. օգոստոսի 14-ին Սպարապետն ու ռուս գեներալը հուշաքարի տեղադրման վայրից լողալով դուրս եկան Սևանի թերակղզու ափ:

Հուշաքարի բացմանը ներկա էին Սպարապետի զինակիցներ, ազատամարտիկներ, զինծառայողներ, հյուրեր, հանգստացողներ: Հուշաքարը բացեցին Սպարապետի ծնողները: Բացման խոսք ասաց ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը, ելույթ ունեցավ նաև տիկին Գրետան` պատմելով լողանցման մանրամասները: Այնուհետև տեղի ունեցավ համերգ` ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» համույթի և երգիչ Դավիթ Ամալյանի կատարմամբ:

Համերգից հետո կազմակերպվեց 500մ լողի խորհրդանշական մրցույթ, որին մասնակցեցին բոլոր ցանկացողները: Առաջինից երրորդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության պետի տեղակալ Ֆ.Պողոսյանը, ազատամարտիկ Ա.Կիրակոսյանը և ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզպատրաստության բաժնի պետ գնդապետ Ա.Գրիգորյանը:

ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ