Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԲՈՒՆԴԵՍՎԵՐՈՒՄ



Գերմանիայի պաշտպանության նախարարը առաջարկություններ է ներկայացրել երկրի, համաձայն դրանց զինծառայողներն ավելի շատ ժամանակ կունենան ընտանիքների հետ շփվելու։ Ռազմակայաններին կից կբացվեն սենյակներ երեխաների հետ զբաղվելու համար, ինչպես նաեւ զինծառայողները երեխայի խնամքի համար երկշաբաթյա արձակման իրավունք կստանան:
Մյուս նորամուծությունը ենթադրում է Գերմանիայում բնակության իրավունք ստացած անձանց ծառայության թույլատրել: Այս և մի քանի այլ առաջարկությունների ընդունման հավանականության մասին տվյալներ չկան, սակայն հայտնի է, որ 2010թ. վերջին գերմանական կառավարությունը հավանության է արժանացրել բանակի բարեփոխման ծրագիրը, որի համաձայն զինված ուժերի թվակազմը նախատեսվում է 240 000-ից կրճատել մինչև 185 000, իսկ այս տարվա հուլիսի 1-ից պաշտոնապես կդադարեցվի պարտադիր զորակոչը` անցում կատարելով պայմանագրային և կամավոր ծառայության մոդելին:
Local, lenta.ru

Խորագիր՝ Նորություններ


16/02/2011