Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԶԻՆԱՄԹԵՐՔԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՈՒՄ
ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԶԻՆԱՄԹԵՐՔԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՈՒՄ

Շվեյցարիան դադարեցրել է ռազմական մատակարարումները Արաբական Միացյալ Էմիրություններ և հետ է վերցրել նախկինում տրամադրված արտոնագրերը: Շվեյցարական իշխանությունները այս քայլին գնացել են այն բանից հետո, երբ երկրի թերթերից մեկը հրապարակել է սիրիական քաղաքներից մեկում արված մի լուսանկար, որում պարզ երևում է շվայցարական արտադրության նռնակ: Շվեյցարիան 1998թ. այլևս ռազմական արտադրանք չի մատակարարում Սիրիա: Հավանաբար նռնակը ԱՄԷ-ին հատկացված խմբաքանակից է: 2003թ. այդ երկիրը ստացել է ավելի քան 200 հազար նռնակ: Այժմ քննություն է ընթանում, որի ավարտից հետո միայն բոլոր մատակարարումները կվերականգնվեն:

Սա առաջին դեպքը չէ, երբ մերձավորարևելյան պետություններին մատակարարված շվեյցարական զենքը հայտնվում է ոչ կայուն պետություններում: Օրինակ` 2011թ. Լիբիայում նմանատիպ խոշոր զինապահեստ է հայտնաբերվել: Հետաքննությունը պարզել է, որ այդ զինամթերքը նախապես ստացել է Քաթարը, որն էլ ստորագրել է դրանք կրկնակի արտահանման չենթարկելու մասին պայմանագիրը: Նմանատիպ համաձայնագիր է ստորագրել նաև Արաբական Միացյալ Էմիրությունները:

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ
Մայոր