Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՌԱԴԻՈԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՆՌՆԱԿ
ՌԱԴԻՈԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՆՌՆԱԿ

Իսրայելական ընկերություններից մեկը ներկայացրել է ձեռքի նռնակի տեսքով պատրաստված ռադիոխանգարումների գեներատոր, որը նախատեսված է ռադիոպայթուցիչները, այդ թվում՝ ինքնաշեն պայթուցիկ սարքերը փակելու համար: Ուսումնասիրելով մարտական գործողությունների վարման տարբեր դրվագներ` նոր զինամթերքի ստեղծողները պարզել են, որ հաճախ մեծ վտանգ են ներկայացնում չուսումնասիրված շինությունները, կայանված ավտոմեքենաները և այլն, քանի որ դրանցում հաճախ ռումբեր են տեղադրված լինում: Այժմ զինվորը պարզապես կարող է հանել գեներատորի ապահովիչը, նետել կասկածելի օբյեկտի ուղղությամբ, որից արձակվող ռադիոխանգարումները խլացնում են պայթուցիչների հեռակառավարվող վահանակները: Սարքը կարելի է նախապես ծրագրավորել կոնկրետ հաճախականություն արգելափակելու նպատակով:

Մինչ այս, զորքերում լայնորեն կիրառվում են նույն նշանակության կրովի սարքեր: Նոր զինամթերքը կշռում է 1,1 կգ: Թեև այն փոքր չափսեր ունի և ազդեցության ուժգնությամբ փոքր-ինչ զիջում է մեծ նմուշներին, սակայն ունի նաև իր առավելությունները: Նախ՝ հեշտ է կրել, կարելի է նետել դժվար հասանելի տարածք կամ պատուհանից ներս: Անաղմուկ աշխատանքի և փոքր չափսերի շնորհիվ խանգարումների գեներատորը գրեթե անհնար է հայտնաբերել: Օպերացիայի ավարտից հետո այն կարելի է գտնել, վերալիցքավորել և նորից կիրառել:

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ
Մայոր