Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԱՀԴ ԴԵՌ ՉԻ ԵԿԵԼ
ՄԱՀԴ ԴԵՌ ՉԻ ԵԿԵԼ

Պատմում է Լավրենտի Շումանյանը

«Իմ տանկի տակ 13 անգամ ական էր պայթել։ Ամեն անգամ հրաշքով ողջ էի մնում, ուշքս տեղն էր լինում, իջնում վերանորոգում էի տանկը ու շարունակում կռվել,- պատմում է նա։ -Մի անգամ (Քարվաճառի մատույցներում) մի ազերի էր փախչում տանկիս առջեւից։ Անձրեւոտ, ցեխոտ օր էր։ Մի պահ թվաց, թե ազերին մնաց թրթուրների տակ, երբ հետ նայեցի, տեսա, որ ողջ է։ Տանկը կանգնեցրի, ազերուն նստեցրի տանկի վրա ու շարունակեցի ճանապարհը։ Երբ հասանք Արազին, ես նրան վայր իջեցրի. «Գնա՛, ախպե՛ր, քո մահը դեռ չի եկել»։ Ազերին անցավ Արազն ու միացավ իր փախած հայրենակիցներին։
…Մի քանի տարի անց, երբ արդեն խաղաղություն էր հաստատվել,- շարունակում է իր պատմությունը Լավրենտին,- ես ինչ-որ գործով գնացել էի Մեղրու մաքսակետ։ Զարմացա, երբ մեկը փաթաթվեց ինձ։ «Ո՞նց ես, կարդաշ»։ Տեսնելով իմ զարմացած հայացքը՝ հարցրեց. «Դու ինձ չե՞ս հիշում։ Կարդաշ, դու ինձ փրկեցիր, հիշո՞ւմ ես Քարվաճառի մարտը, երբ ինձ տանկի վրա հասցրիր Արաքս»։ Նա փաթաթվել էր ինձ ու անընդհատ կրկնում էր. «Կարդաշ, ինձ փրկեցիր, հիմա առեւտրով եմ զբաղվում, ասա, լավությանդ տակից ինչպե՞ս դուրս գամ»։