Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՄՆ-Ը ՌՈՒՍԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ Է ԳՆՈՒՄ
ԱՄՆ-Ը ՌՈՒՍԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ Է ԳՆՈՒՄ

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է Ռուսաստանից գնել ըպ-200 ինքնաթիռ-ամֆիբիա գիշերային թռիչքի հնարավորությամբ: Վերջնական որոշումը կկայացվի 2013թ. Ֆլորիդայում ամերիկյան հատուկ նշանակության ուժերի ռազմածովային վարժանքներին ինքնաթիռի մասնակցությունը վերլուծելուց հետո: Մինչ այդ ռուս մասնագետները պետք է նախապատրաստեն ինքնաթիռի գիշերային տեսանելիության սարքավորումները:

Ներկայումս ԱՄՆ-ում փորձարկումներ է անցնում ըպ-200-ի մոդիֆիկացիաներից մեկը` նախատեսված հրդեհների մարման համար: Առայժմ ամերիկացիները նշել են միայն ջրի բացթողման համակարգի լրամշակման մասին:

ըպ-200 ինքնաթիռը կարող է մինչև 610 կմ/ժ արագություն զարգացնել, անցնել 3,1 հազար կմ: Հրշեջների համար նախատեսված տարբերակի բեռնախցիկում տեղավորվում է 12 խմ ջուր, որը հնարավոր է հավաքել ինչպես կանգնած վիճակում, այնպես էլ ջրային մակերևույթի վրայով թռչելիս:

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ