Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆՈՐԱԿՈՉԻԿ ԶԻՆՎՈՐԸ
ՆՈՐԱԿՈՉԻԿ ԶԻՆՎՈՐԸ

Շարքային Արտյոմ Մամյանը երիտասարդ զինվոր է, բանակ է եկել 2011թ. դեկտեմբերին։ Նա ծնունդով Նոյեմբերյանից է, ծնվել է 1993թ., ավարտել է տեղի N 2 ավագ դպրոցը, որից հետո ընդունվել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական համալսարան, երկրորդ կուրսից զորակոչվել է ծառայության։

-Կապի դասակի վարորդ եմ։ Դասակի հրամանատարը ավագ Սասուն Խաչատրյանն է։ Նա ամեն ինչ անում է, որ դասակում կարգապահական խախտումներ չլինեն, և զինվորները համերաշխորեն սովորեն ու կատարեն բոլոր առաջադրանքները։ Անձամբ ես ինձ շատ լավ եմ զգում, մասնակցում եմ զորամասում կազմակերպվող միջոցառումներին, սպորտային խաղերին, մրցումներին, սպաներն էլ տեսնում, գնահատում են։