Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԻՆՉՊԵՍ ԷՐ ՍՏԵՂԾՎՈՒՄ ԲԱՆԱԿԸ…

Խորհրդային Միության (ԽՄ) օրենքներով նրա կազմում եղած հանրապետությունները իրավունք չունեին ունենալու սեփական զինված ուժեր (ԶՈՒ)։ Արցախում ազգային-ազատագրական պայքարը օրակարգ մտցրեց այդ խնդիրը, որի լուծումն իրականացավ քայլ առ քայլ։
1. 1990թ. մայիսի 5-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը (ԽՀԳԽ) ընդունեց որոշում՝ պաշտպանության խորհրդի (ՊԽ) ստեղծման մասին, որի խնդիրն էր ծրագրել սահմանների պաշտպանության միջոցառումներ։
2. ԽՀԳԽ 1990թ. հունիսի 2-ին ընդունեց որոշում, որով ՊԽ-ին հանձնարարվեց առաջարկություններ նախապատրաստել՝ Գերագույն խորհրդի հերթական նիստում քննարկելու համար։
3. ԽՀԳԽ 1990թ. օգոստոսի 15-ին ընդունեց որոշում, որը հիմք դարձավ պաշտպանության եւ ներքին գործերի հիմնական հանձնաժողովի ստեղծման համար։
4. ԽՀԳԽ 1990թ. օգոստոսի 16-ին ընդունեց որոշում՝ Վազգեն Սարգսյանին Գերագույն խորհրդի պաշտպանության եւ ներքին գործերի հիմնական հանձնաժողովի նախագահ նշանակելու մասին։
5. Անկախ Հայաստանի Գերագույն խորհուրդը (ԱՀԳԽ) 1990թ. օգոստոսի 23-ին ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որի 5-րդ պարագրաֆով թույլատրվում էր ունենալ ԳԽ ենթակա զինված կազմավորումներ։
6. ՀՀ կառավարությունը 1990թ. սեպտեմբերի 13-ին ընդունեց որոշում՝ ՆԳՆ-ը կից Հատուկ գունդ եւ հինգ Հատուկ վաշտեր ստեղծելու մասին։
7. ՀՀ կառավարության 1990թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ ստեղծվեց Կոորդինացիոն կոմիտե, եւ Վ. Սարգսյանը նշանակվեց նախագահի պաշտոնակատար՝ համակարգելու զինկոմիսարիատների, քաղպաշտպանության, ՊՄՏՀԿ-ի եւ բուհերի ռազմական ամբիոնների աշխատանքները։
8. ՀՀ կառավարության 1991թ. մայիսի 4-ի որոշմամբ ստեղծվեց կառավարությանը կից պաշտպանության կոմիտե, հաստատվեց հաստիքացուցակը։ Կոմիտեի նախագահ նշանակվեց Վահան Շիրխանյանը, նրա առաջին տեղակալներ՝ գեներալ-մայոր Գուրգեն Դալիբալթայանը եւ փոխգնդապետ Վարազդատ Հարությունյանը։
9. Համաձայն «ՀՀ կառավարության կառուցվածքի եւ կազմի մասին» ՀՀ 4.12.1991թ. օրենքի՝ առաջին անգամ նրա կազմի մեջ ընդգրկվեց նաեւ պաշտպանության նախարարությունը։
10. ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի 1991թ. դեկտեմբերի 5-ի հրամանագրով Վ. Սարգսյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար։
11. ՀՀ կառավարությունը 1992թ. հունվարի 28-ին ընդունեց որոշում՝ «ՀՀ պաշտպանության նախարարության մասին», որն էլ դարձավ նրա ծննդյան օրը։
12. Համաձայն ՀՀ կառավարության 28.01.1992թ. որոշման՝ կառավարությանը կից պաշտպանության կոմիտեն լուծարվեց, նրա փաստաթղթերը, գույքը եւ ֆինանսական միջոցները մինչեւ փետրվարի 15-ը հանձնվեցին պաշտպանության նախարարությանը։
ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր հզոր պետական կառույց է, անկախ Հայաստանի եւ նրա ժողովրդի հուսալի պաշտպանը։ Նրա հզորությունը գնահատվել է բազմաթիվ զորավարժություններում, այդ թվում նաեւ՝ ՆԱՏՕ-ի եւ ԱՊՀ երկրների ԶՈՒ։
ՀՀ ԶՈՒ ծառայելը մեծ պատիվ է յուրաքանչյուր հայի համար։

Գնդապետ ՌՈՒԲԵՆ ԲԱԽՇՅԱՆ