Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱԿԱՆ ԵՐԳԵՐԸ ԵՎ ԶԻՆՎՈՐԻ ՈԳԻՆ



«Երաժշտությունը անհրաժեշտություն է։ Այն ուրախացնում է զինվորի սիրտը, հավասարեցնում է քայլը, նրա հետ մենք պարում ենք հենց ճակատամարտի ժամանակ։ Երաժշտությունը կրկնապատկում, եռապատկում է բանակը։ Խաչը եկեղեցականի ձեռքում, ծածանվող դրոշներով և բարձրագոչ երաժշտությամբ ես գրավեցի Իզմայիլը»։
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՈՒՎՈՐՈՎ

Դեռ հին ժամանակներից է գոյություն ունեցել զինվորական երաժշտությունը։ Այն միշտ կատարել է երկու կարևորագույն խնդիր՝ բարձրացրել է զինվորների ռազմական ոգին և առաջնորդել նրանց մարտի ժամանակ։

Նախկինում բանակը չուներ ո՛չ ազդանշանային հրթիռներ, ո՛չ ռադիո, ո՛չ էլ կապի ուրիշ միջոցներ։ Մարտի աղմուկի մեջ կարող էր լսվել միայն շեփորի կանչող ձայնը։ Միայն մի քանի կարճ հնչյուններ, և մարտի մասնակիցները գիտեին, որ իրենց պետք է շարափոխվել, անցնել հարձակման կամ նահանջել։

Բանակում ծառայելը հեշտ չէ, և բարի երգը, լավ երաժշտությունը օգնում են զինվորին հաղթահարել դժվարություններն ու զրկանքները։ Զինվորական նվագախմբի երաժշտության ներքո զինվորները գնում էին մարտի, կատարում էին զորավարժություններ։ Զինվորները երգում էին երթի ժամանակ, ռազմերթերում, ստուգատեսներում և հատկապես երթադադարներում՝ հանգստի ժամին։

«Լավ երգը դարձնում է զինվորին թեթև, իսկ ծանր բեռը՝ անկշիռ։ Երգողի թիկունքին թևեր են աճում, նա ասես թռչում է երկրի վրայով։ Երգի էներգիան ծնում է ալիքներ, որոնք անտեսանելի զրահով շրջապատում են դասակը։ Երգող բանակն անպարտելի է»՝ եզրակացություն է անում ռազմական պատմաբան Կավադ Ռաշը։ Նրա խոսքերը հաստատեց Հայրենական մեծ պատերազմը։ Ինչ երգեր էին հնչում այն ժամանակ բարձրախոսներից, զորակոչային տեղամասերում, խրամատներում և բլինդաժներում, պարտիզանական գետնահյուղերում։ «ԹրՑՈՉՈռ, րՑՐՈվՈ ՏչՐՏՎվՈÿ», «իպՎսÿվՍՈ», «ՁպՎվՈÿ վՏփՖ» և այդպես շարունակ։ Այս երգերի հետ մարդիկ ավելի հեշտ էին վերապրում ցավը և կորուստների ծանրությունը, նահանջների և պարտությունների դառնությունը, ռմբակոծությունների սարսափները, սովը և բաժանումը։ Կրկնելով ինչպես երդում սրտում հնչող բառերը՝ մարդիկ մարտի էին դուրս գալիս։

Մեծ հայրենական պատերազմի վետերան Վասիլի Դուբրովինը, ով պատերազմի սկզբին եղել է դասակի հրամանատար, հիշում է. «Դժվար էր մարդկանց տանել հարձակման։ Զինվորները հոգնել էին, հազիվ էին ոտքի վրա կանգնում։ Քիչ մնար՝ կանգնած քնեին։ Չորսբոլորը կրակոցներ էին։ Այդ ժամանակ ես վազեցի բուժքրոջ մոտ, նրանից լեղակ վերցրի, թրջեցի նրա մեջ թաշկինակը և կապեցի սվինին։ Իսկ երբ պետք էր նորից հարձակման անցնել, բղավեցի՝ «ջՈ րՌվՌռ տսՈՑՏփպՍ!», և բոլորը ոգևորված մարտի ելան։

Հաղթանակից հետո ռազմական երգերը երկար տասնամյակներ հնչում էին ողջ աշխարհում։ Դրանք հաղթող ժողովրդի երգեր էին՝ հասարակ, հասկանալի, հարազատ կերպարներով, իմաստով լեցուն և անպայման բարի։ Նրանք իրենց մեջ կրում էին հաղթանակի բերկրանքը, լավատեսությունը, հայրենիքի հանդեպ հպարտությունը, վստահությունը ապագայի հանդեպ։

Երգը պետք է բուժի անտարբերությունից, վհատությունից և ստորությունից, այլ ոչ թե սերմանի դրանք։ Դժբախտաբար, նույնիսկ ռազմական երգը՝ չոգեշնչված այդ գաղափարով, կարող է վնաս պատճառել։ Եթե վերլուծենք աֆղանական և չեչենական թեմատիկայով երգերը, ապա դրանց մեծամասնության իմաստը կարելի է հանգեցնել երկու թեզի՝ «Օ՜յ, մայրիկ, ինձ երևի շուտով կսպանեն»։ Կ. Ռաշը այդ առիթով գրում է՝ «Այդ սուտ երաժշտության վտանգն այն է, որ եթե իրական երաժշտությունը Սուվորովի խոսքերով՝ «կրկնապատկում, եռապատկում է բանակը», ապա սա կարող է կիսել և նույնիսկ ոչնչացնել այն»։

Տեսնելով այսօրվա վիճակի կործանարար հետևանքները` ժողովուրդն ինքը սկսեց զարգացնել ռազմական երգի բարձր ավանդույթները։

Ռուսաստանում կա հոյակապ, ամբողջ աշխարհում հայտնի, Ա.Վ.Ալեքսանդրովի անվան երգի և պարի համույթ` ներքին զորքերի գեներալ Վ.Ելիսեևի ղեկավարությամբ։ Զինվորական օկրուգներում, ռեգիոնալ հրամանատարություններում և միավորումներում գոյություն ունեն իրենց համույթները, գնդերում կան հաստիքային նվագախմբեր և վոկալ-գործիքային և էստրադային անսամբլներ։ Նրանք պարտադիր կարգով համերգներ են տալիս, հանդես գալիս հյուրախաղերով։ Կանոնավոր կերպով անցկացվում են ռազմական և զինվորական երգի տարբեր մրցույթ-ստուգատեսներ և փառատոներ, զորքերում թողարկվում և առաքվում են երգերով սկավառակները։ Որոշ տեղերում բավականին լավ գործում են գեղարվեստական ինքնագործունեության խմբակներ։

«ԽՈջՈփՌռ ՍՐցչ», «ՀցրՌփՌ», «կպՐպրՉպՑ» հայտնի համույթները հոյակապ են կատարում հին զինվորական և կազակական երգերը:

Ո՞ւմ չի գերել-ոգեւորել «խ՚ոֆ»-ի («ԽՏՎոՈՑ», «ՄՈչՏՎ ՎՈՐՔ!», «հՍՏՐՏ ՊպՎոպսՖ», «հՏսՊՈՑ», «ԺՈՉՈռ ջՈ…!», «կՏրսպ ՉՏռվօ», «կՏ ՉօրՏՍՏռ ՑՐՈՉպ», «խցչՏՉՈÿ ՑՐՈՉՈ»), «թՏսցոօւ ոպՐպՑօ»-ի («հՌվպՉՈ»), Ալեքսանդր Մարշալի, Օլեգ Գազմանովի («ԿՒՌՓպՐօ»), «ԺԺՁ»-ի որոշ գործերը, Սերգեյ Տրոֆիմովի, Ստաս Միխայլովի («թպՐՏÿՎ ՀՏրրՌՌ») հիանալի երգերը, ռազմական բարդեր Միխայիլ Կալինկինի, Վլադիմիր Կոչերգինի երգերը։

Չի կարելի չնշել և «ԽՐօսՈՑՈÿ տպւՏՑՈ» հոյակապ համույթը։ Գոյության տարիների ընթացքում կոլեկտիվը տվեց բազմաթիվ համերգներ զորամասերում և օդադեսանտային զորքերի միավորումներում։

Հենց այդպիսի երգեր պետք է լսի հայրենիքի պաշտպանների երիտասարդ սերունդը, քանզի երաժշտությունն ընդունակ է համախմբելու մարդկանց միասնական, հուզական պոռթկման մեջ, հաղթանակի հանդեպ վստահություն ներշնչել։

Ի մի բերելով, կուզենայինք դիմել բոլոր հրամանատարներին և սպաներին՝ լուրջ ուշադրություն դարձնել, թե ինչ երաժշտություն է հնչում ստորաբաժանումներում, ինչ են երգում և լսում ստորադասները։ Քանզի վաղը, ո՞վ գիտե, հնարավոր է` ստիպված լինենք նրանց հետ մարտի գնալ։

Օ. ԿՈՆԴՐԱՇՈՎԱ

Ռյազանի բարձրագույն օդադեսանտային

հրամանատարական ուսումնարանի ռուսաց և օտար լեզուների ամբիոնի դասավանդող

ԱՐՏԵՄ ՂԱԶԱՐՅԱՆ

նույն ուսումնարանի հատուկ ֆակուլտետի

2-րդ կուրսի կուրսանտ

Խմբ.կողմից – Արտեմ Ղազարյանը բարձրագույն ռազմական ուսումնարան է ընդունվել Մոնթե Մելքոնյանի ռազմամարզական վարժարանն ավարտելուց հետո:

Խորագիր՝ #18 (934) 10.05.2012 – 16.05.2012, Հոգևոր-մշակութային


16/05/2012