Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ

1978թ. հունական առաջնությունում «Էթնիկոսը» հյուրընկալել էր «ՊԱՕԿ»-ին: Հյուրերը հաշիվը բացելուց հետո վազեցին դեպի պահեստայինների նստարանը եւ կիսեցին ուրախությունը թիմակիցների հետ: Նրանք ուշադրություն չէին դարձնում մրցավարի պահանջին, որը հորդորում էր վերադառնալ խաղադաշտ եւ շարունակել հանդիպումը: «Էթնիկոսի» ֆուտբոլիստները, օգտվելով հակառակորդի բացակայությունից, անմիջապես խաղը վերսկսեցին եւ առանց խոչընդոտի հասնելով մրցակցի դարպասին՝ հավասարեցրին հաշիվը:

♦♦♦

Իսպանական Ֆուենտե քաղաքի թիմն ընդունել էր «Գոնշա» ակումբին: Մի քանի րոպեում հյուրերը երկու գոլ խփեցին, բայց հանկարծ խաղադաշտ ներխուժեցին մի քանի ցլեր: Մարզադաշտում խառնաշփոթ սկսվեց, ինչի պատճառով խաղը հետաձգվեց: Շուտով պարզվեց, որ ցլերին բաց էր թողել տեղի ակումբի երկրպագուներից մեկը, որպեսզի խափանի իր թիմի պարտությունը:

♦♦♦

Ամենաարագ ինքնագոլը գրանցվել է 60-ականներին՝ Իտալիայում: «Բրեշիայի» պաշտպան Մացցիան սեփական դարպասը գրավել է խաղի 38-րդ վայրկյանին:

♦♦♦

1967թ. Գերմանիայում ֆուտբոլային հանդիպումներից մեկի ավարտից մի քանի րոպե առաջ, թիմերից մեկի հաշվին գոլ գրանցվեց: Մրցավարը չնկատեց, որ գոլը խփվել է ձեռքով եւ արձանագրեց: Այդ ժամանակ խաղադաշտ մտավ տեղի քահանան եւ սկսեց համոզել հաղթող թիմին` խոստովանելու ճշմարտությունը: Քահանայի խոսքերն իրենց ազդեցությունն ունեցան. ֆուտբոլիստները խոստովանեցին, որ գոլը խփվել է ձեռքով, եւ մրցավարը փոխեց իր որոշումը:

♦♦♦

Ֆուտբոլային հանդիպման առաջին ռադիոհեռարձակումը տեղի է ունեցել 1927թ. հունվարի 22-ին, որի ժամանակ լուսաբանվել է «Հայբերի» մարզադաշտում կայացած «Արսենալ»-«Շեֆիլդ Յունայթեդ» հանդիպումը: «Արսենալը» նաեւ առաջին թիմն է, որ հայտնվել է հեռուստաէկրաններին. 1937թ. սեպտեմբերի 16-ին ընկերական խաղում մրցում էին «Արսենալի» հիմնական եւ փոխարինող կազմերը:

♦♦♦

Ֆուտբոլային կանոնների իռլանդացի փորձագետ Ջոն Պենալտին 1891թ. առաջարկեց տուգանային հրապարակում պաշտպանի կոպիտ կամ ձեռքով խաղի դեպքում նշանակել 11 մետրանոց տուգանային հարված, որը հետագայում փորձագետի պատվին կոչեցին «պենալտի» անունով:

♦♦♦

2005թ. անգլիական լիգայի գավաթի եզրափակիչ խաղի ժամանակ մարզադաշտում արձանագրված աղմուկի ուժգնությունը ռեկորդային էր: «Լիվերպուլի» խաղացող Ռիսեի` «Չելսիի» դարպասը խփած գոլից հետո երկրպագուների աղմուկը հասավ 130,7 դեցիբելի, որն արձանագրվեց «Գինեսի գրքում»: