Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊԵՏՌԵԳԻՍՏՐՆ ԻՐԱՎԱՑԻ Է

Հարց – «Լույս» ՍՊԸ -ի վերակազմավորման ձևով վերակազմակերպման արդյունքում ստեղծվեց «Լույս» ԲԲԸ -ն: Նոր ստեղծվող իրավաբանական անձի պետական գրանցում իրականացնելու նպատակով իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնին են ներկայացնում հիմնադիրների լիազորված անձի դիմումը, կանոնադրության երկու օրինակ և բաժանիչ հաշվեկշիռը: Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումը գտնելով, որ օրենքով պահանջվող բոլոր փաստաթղթերը չեն ներկայացվել, պետական գրանցումը մերժել է: Պետռեգիստրը ճի՞շտ է վարվել, թե՞ ոչ:

Պատասխան – Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման կողմից «Լույս» ԲԲԸ-ի պետական գրանցումը մերժելու մասին որոշումը հիմնավոր է: Պետական գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել օրենքով սահմանված հետևյալ փաստաթղթերը`

1. հիմնադիրների ընդհանուր ժողովի որոշումը,

2. կանոնադրությունը,

3. փոխանցման ակտը (ԲԲԸ-ին անցնող գույքի, պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր պարտավորությունների իրավահաջորդության մասին, ներառյալ վիճարկվող պարտավորությունները):