Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԻՐԱՎԱՑԻՆ ԴՈՒՔ ԵՔ

Հարց – Ջութակ գնելու նպատակով գնացել եմ երաժշտական գործիքների վաճառքի խանութ: Տեսնելով ցուցափեղկում դրված ջութակը իր աղեղի հետ, որոնք դրված էին պատյանի մեջ, մոտեցել եմ դրամարկղին և վճարել գնապիտակի վրա նշված գինը: Վաճառողն ինձ հանձնել է միայն ջութակը` առանց աղեղի և պատյանի: Ես պահանջել եմ ինձ հանձնել նաև այդ իրերը, սակայն վաճառողը հրաժարվել է` պատճառաբանելով, որ գնապիտակին նշված էր միայն ջութակի գինը: Ո՞վ է իրավացի:

Պատասխան – Նշված վեճը լուծելիս պետք է հաշվի առնել իրերի դասակարգումն ըստ գլխավոր իրերի և պատկանելիքի: ՀՀ քաղ. օր.-ի 138-րդ հոդվածի համաձայն` այլ (գլխավոր) գույքի սպասարկման համար նախատեսված և դրա հետ ընդհանուր նշանակությամբ կապված իրը համարվում է պատկանելիք: Ջութակի համար պատկանելիք են համարվում աղեղը և պատյանը, որոնք հետևում են գլխավոր իրի ճակատագրին: Նշված իրերը (պատկանելիքները) պետք է վաճառվեն գլխավոր իրի (ջութակի) հետ միասին: Դուք իրավացի եք: