Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
16 ԽԱՂԱՂ ԱՖՂԱՆՑԻՆԵՐԻ ՍՊԱՆԱԾ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՈՉԻՆՉ ՉԻ ՀԻՇՈՒՄ
16 ԽԱՂԱՂ ԱՖՂԱՆՑԻՆԵՐԻ ՍՊԱՆԱԾ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՈՉԻՆՉ ՉԻ ՀԻՇՈՒՄ

38-ամյա Ռոբերտ Բեյթսի դատապաշտպանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը կատարվածի մասին ոչինչ չի հիշում: Նա հիշում է միայն այդ երեկոյի սկիզբը և արդեն ավելի ուշ՝ տեղի ունեցածը: Փաստաբան Ջոն Բրաունը, որ ժամանակին դատարանում պաշտպանել էր նաև մի սերիական մարդասպանի, հայտարարել է, որ Բեյթսի գործը սովորական քրեական գործ չէ, և հաստատել է մահվան դատավճռի կայացման հնարավորությունը: Նա միաժամանակ զարմանք է հայտնել, որ Իրաքի պատերազմի ընթացքում գանգուղեղային և այլ վնասվածքներ ստացած զինծառայողը վերստին ուղարկվել է մարտական գործողությունների գոտի:

Խորը կասկած հայտնելով, թե Բեյթսն արյունալի սպանդն իրականացրել է ալկոհոլի ազդեցության ներքո, նա կատարվածի առավել հավանական պատճառ է համարել Աֆղանստանում ամերիկյան զինծառայողների սթրեսային վիճակը: