Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՄՈՒՍՆՈՒՆԸ ՉԷ

Հարց – Ամուսնության ընթացքում վաճառել ենք մինչև ամուսնությունը ինձ պատկանած բնակարանը և ստացած գումարով գնել ենք ավտոմեքենա: Համարվու՞մ է, արդյոք, այդ ավտոմեքենան մեր համատեղ սեփականությունը, և արդյո՞ք այդ ավտոմեքենայի սեփականատեր է նաև ամուսինս:

Պատասխան – Ավտոմեքենան ձեռք է բերվել մինչև ամուսնությունը Ձեզ պատկանած գույքի վաճառքից ստացված գումարով, հետևաբար ավտոմեքենայի նկատմամբ սեփականության իրավունքը պատկանում է միայն Ձեզ, և ավտոմեքենան Ձեր և Ձեր ամուսնու համատեղ սեփականության կազմի մեջ չի մտնում: