Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԿՈՒ ԱՐԱՐՔ



Հարց – Տղաս` շարքային զինծառայող Լ-ն, ծառայության ժամանակ անզգուշաբար վնասել է ռազմական գույքը և վախենալով պատասխանատվությունից, ինքնակամ լքել է զինվորական մասը և 10-ը օր բնակվել ծանոթի մոտ: Հասկանալով, որ այժմ իրեն կարող են պատասխանատվության կանչել նաև զինվորական ծառայությունից խուսափելու համար, տղաս որոշում է զինվորական մաս չվերադառնալ, աշխատել և բնակություն հաստատել բարեկամների մոտ, նրանց հայտնելով, թե իբր իրեն զորացրել են առողջության պատճառով: Այնուհետև նա տեղավորվել է աշխատանքի որպես վարորդ, սակայն մեկ շաբաթ անց ձերբակալվել է: Տղայիս իր կատարած գործողությունների համար ի՞նչ պատասխանատվության կարող են ենթարկել:

Պատասխան – Ձեր տղան կատարել է քրեորեն պատժելի հանրորեն վտանգավոր երկու արարք. առաջինի հատկանիշները նախատեսված են ՀՀ քր. օր.-ի 370-րդ հոդվածով, այն է` ռազմական գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը: Երկրորդի հատկանիշները նախատեսված են ՀՀ քր.օր.-ի 361-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ լքելը: Դրանց համակցությամբ էլ կենթարկվի քրեական պատասխանատվության:

Քանի որ Ձեր տղան առանց հարգելի պատճառների ծառայության չի ներկայացել մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ, ուստի նա կպատժվի կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով կամ կարգապահական գումարտակում ծառայելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Խորագիր՝ #10 (926) 15.03.2012 – 21.03.2012, Սոցիալ-իրավական


21/03/2012