«ՄԵՆՔ ՄԻՇՏ ՆՐԱՆՑ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ»
Գնդապետ Ա. Պետրոսյանի հրամանատարությամբ գործող զորամասի բուժկետի պետը մայոր Զառա Մանուկյանն է։ Նա ծնվել է Երևանում, սովորել է Ստեփան Շահումյանի անվան միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Մ.Հերացու անվան բժշկական համալսարանի նորաստեղծ ռազմաբժշկական ֆակուլտետ։ 1999-ին համալսարանն ավարտելուց հետո սովորել է ինտերնատուրայում, իսկ 2000թ. ծառայում է զորքերում։ Առաջնագծի զորամասերից մեկում սկսելով զինվորական բժշկի աշխատանքը: Կլինիկական օրդինատուրայում վերապատրաստվել է ականջի և քիթ-կոկորդի մասնագիտությամբ։ Այժմ ծառայում է զորամասում, ամուսնացած է, ունի երկու դուստր։
-Երբ ավարտեցի դպրոցը, պատերազմը շարունակվում էր, զորամասերը նոր էին կազմավորվում։ Երբ ընդունվեցի համալսարան և իմացա նորաբաց ռազմաբժշկական ֆակուլտետի մասին, առանց վարանելու տեղափոխվեցի այդ ֆակուլտետ, ինչի համար երբեք չեմ ափսոսում։ Բանակի ղեկավարությունը մտահոգված է ծառայության խնդիրներով։ Բանակի ղեկավարությունը երիտասարդ մասնագետներին գործուղում է սովորելու, գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու արտասահմանյան լավագույն հաստատություններում, կլինիկաներում, զորամասերն ապահովվում են անհրաժեշտ սարքավորումներով, դեղերով։ Ես մեր զինվորներին ցանկանում եմ առողջություն, անփորձանք ծառայություն, թող նրանք երբեք բժշկի կարիք չզգան, իսկ եթե հարկ լինի, մենք միշտ նրանց կողքին ենք։
Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
Խորագիր՝ #09 (925) 08.03.2012 – 14.03.2012, Ազգային բանակ